ԱՄՆ-ը և Իսրայելը hարձակվել են իրանական Խարգ կղզու վրա. ԶԼՄ-ներ
- 6 days ago
- 1 min read

ԱՄՆ-ը և Իսրայելը հարձակվել են իրանական Խարգ կղզու վրա, որը հանդիսանում է Իրանի նավթի արտահանման գլխավոր հանգույցը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Mehr-ին։
«Ամերիկա-սիոնիստական թշնամին մի քանի հարձակում է իրականացրել Խարգ կղզու վրա, որոտացել են մի քանի պայթյուններ»,- գրված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը, խոսելով Իրանի մասին, հայտարարել էր, որ մի ամբողջ երկիր կարող է ոչնչացվել մեկ գիշերվա ընթացքում և այդ գիշերը կարող է լինել վաղը։




















