top of page

Իսրայելի ռազմաoդային nւժերը hարվածել են իրանական Շիրազի նավթաքիմիական համալիրին

  • 3 hours ago
  • 1 min read

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել իրանական Շիրազի նավթաքիմիական համալիրին։ Այս մասին հայտնել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ այդ հարվածը հասցվել է ապրիլի 6-ին՝ Իրանի ուղղությամբ իրականացված հերթական լայնամասշտաբ ավիահարձակման ժամանակ։ Իսրայելացի զինվորականների տվյալներով՝ այդ գործարանում արտադրվում էր ազոտական թթու, որը պայթուցիկ նյութերի պատրաստման կարևոր բաղադրիչ է։

Իսրայելական կողմի վարկածով՝ Շիրազի ձեռնարկությունը մնացած վերջին օբյեկտներից մեկն է, որտեղ արտադրվում են պայթուցիկ նյութերի համար կրիտիկական նշանակություն ունեցող քիմիական բաղադրիչներ և բալիստիկ հրթիռների արտադրության համար անհրաժեշտ այլ նյութեր։

Ապրիլի 6-ին Nournews գործակալությունը հայտնել էր, որ Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Շիրազի նավթաքիմիական համալիրը ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածին։ Գործակալության տվյալներով՝ համալիրի մի մասը թեթևակի վնասվել է, օբյեկտի աշխատանքը չի խաթարվել։

1/2627
bottom of page