top of page

Ովքեր պետական դավաճանnւթյnւն են արել Արցախի և այլ հարցերում պետք է պատժվեն. Նարեկ Կարապետյան

  • 3 hours ago
  • 1 min read

Ովքեր պետական դավաճանություն են արել Արցախի և այլ հարցերում պետք է պատժվեն։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

Հայաստանի առջև ծառացած երկու գլխավոր մարտահրավերներն աղքատությունն ու անվտանգությունն են, որոնց լուծումն ուղղակիորեն կապված է հզոր տնտեսություն ունենալու հետ։ Այս մասին հայտարարել է Կարապետյանը՝ ընդգծելով, որ երկրին անհրաժեշտ է տնտեսագետ ղեկավար։

«Հայաստանը պետք է ունենա մի ղեկավար, ով հասկանում է՝ ինչպես երկիրը զրոյից հետ բերել և բարձրացնել։ Պատերազմը ցույց տվեց՝ միայն ուժեղ տնտեսությունը կարող է ապահովել պաշտպանունակությունն ու կանխել արտագաղթը»,- նշել է նա։

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և պատերազմի հանգամանքների քննությանը՝ գործիչը շեշտել է, որ գործընթացը պետք է լինի արդարացի, բայց առանց «նախկին-ներկա» պիտակավորումների.

«Մենք չպետք է գնանք մարդկանց հետևից միայն այն պատճառով, որ նրանք ՔՊ-ական են եղել, ինչպես իրենք են հիմա անում։ Սակայն կա մի նախապայման. ովքեր պետական դավաճանություն են արել Արցախի և այլ հարցերում՝ ներում չունեն։ Նրանք պետք է պատժվեն»,- եզրափակել է Կարապետյանը։

1/2623
bottom of page