«Ազատվել փաշինյանական հայրենակործան ռեժիմից». Կալինինգրադի եկեղեցու բակում տեղի է ունեցել հավաք՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու
- 2 hours ago
- 1 min read

ՌԴ Կալինինգրադ քաղաքի Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու բակում տեղի է ունեցել հավաք՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Հարյուրավոր հայեր իրենց բողոքն ու անհանդուրժողականությունն են հայտնել օրվա իշխանությունների վարած քաղաքականությանը՝ պահանջելով ազատել ապօրինի, անհիմնն և շինծու մեղադրանքներով կալանավորված հոգևորականներին, ազգային բարերար Սամվել Կարապետյանին և բոլոր այն քաղհալածյալներին, որոնք կալանվորվել են Եկեղեցին և հայրենիքը պաշտպանելու համար:
Հավաքը, որը կազմակերպել են հասարկական մի շարք կազմակերպություններ, սկսվել է «Հայրապետական մաղթերգ»-ով: Ներկաներն իրենց խոսքում նշել են, որ անընդունելի են համարում ՀՀ իշխանությունների կողմից Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ծավալված հակապետական, հակասահմանադրական գործողությունները։
Մասնակիցների ուղերձը մեկն էր՝ մերժել օրվա իշխանությունների հակաօրինական և ապազգային գործունեությունը և ազատվել փաշինյանական հայրենակործան ռեժիմից:




















