Անցյալ տարի Գերմանիայից արտաքսվածների ցանկը գլխավորել են Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները
- Feb 26
- 1 min read

Գերմանիայից արտաքսվածների թիվը 2025 թվականին փոքր-ինչ նվազել է. 8232 օտարերկրացի կորցրել է բնակության թույլտվությունը, չորեքշաբթի՝ փետրվարի 25-ին, հաղորդել է dpa լրատվական գործակալությունը՝ հղում անելով Բունդեսթագի Ձախ կուսակցության խմբակցության խորհրդարանական հարցմանը Գերմանիայի կառավարության պատասխանին։
2024 թվականին Գերմանիայից արտաքսվել է 9277 օտարերկրացի։
Անցյալ տարի արտաքսման ամենահաճախակի որոշումները տրվել են Վրաստանի (671 մարդ), Ալբանիայի (661) և Թուրքիայի (618) քաղաքացիների նկատմամբ։ Այդ երեք երկրները նախորդ տարի արտաքսվածների թվով առաջատար երկրներն էին, սակայն ցուցակը մեծ տարբերությամբ գլխավորում էին ալբանացիները (923 մարդ)։
Արտաքսումը սպառնալիքը կանխելու միջոց է։ Անձինք, որոնց նկատմամբ կիրառվում է այն, պարտավոր են լքել երկիրը։ Սակայն արտաքսումը հնարավոր է միայն հարկադիր արտաքսման մասին նախազգուշացում տալուց հետո, գրում է գերմանական Deutsche Welle-ն։




















