top of page

Փաշինյանը Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում էր

  • 10 hours ago
  • 1 min read


Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել.

«Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լեհաստան: Վարչապետ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում:

Նիկոլ Փաշինյանը ամրոց-թանգարանի տնօրեն Մալգոժատա Օմիլանովսկայի ուղեկցությամբ շրջայց է կատարել ցուցասրահներով, որտեղ ներկայացված են եղել թագավորական սենյակների, Լեհաստանի թագավորների անձնական իրերի հավաքածուները, կտավներ և այլ եվրոպական արվեստի գործեր:




Ցուցասրահներից մեկում ներկայացված է եղել նաև «Թերեզա Սահակյան» հիմնադրամի հայկական բացառիկ գորգերի ցուցադրությունը, որը բաց կլինի առաջիկա երկու ամիսների ընթացքում:


Վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել թագավորական ամրոց-թանգարանի պատվավոր հյուրերի գրքում»:

1/2563
bottom of page