Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար
- Ani

- 1 minute ago
- 1 min read

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից Կապան ավտոճանապարհը փակ են կցորդով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար։
Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։
«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց ձորի, Գեղարքունիքի (բացի Սևան քաղաքից) մարզերում և Արարատի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։




















