top of page

Թրամփին վիրավորած աշխատողը գրեթե 500 հազար դոլար նվիրատվություն է հավաքել

  • Jan 15
  • 1 min read

Դեթրոյթ նահանգի Ford գործարանի աշխատակից Թի Ջեյ Սաբուլան, ով հեռացվել էր աշխատանքից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ փոխադարձ վիրավորանքներ փոխանակելուց հետո, մեկ օրում գրեթե կես միլիոն դոլարի նվիրատվություն է հավաքել։ Այս մասին են վկայում GoFundMe հարթակի հանգանակության էջի տվյալները։

Հանգանակության նկարագրության մեջ Սաբուլային ԱՄՆ-ի պատրիոտ են անվանել։ Թրամփին վիրավորողին ֆինանսապես օգնություն է առաջարկվել, ինչը կապված է եղել նրան աշխատանքից ազատելու հետ։ Հարթակի տվյալներով՝ 22 ժամվա ընթացքում նրա համար ավելի քան 480 հազար դոլար է հավաքվել։ Հանգանակության վերջնական նպատակը 800 հազար դոլարն է։ Ընդհանուր առմամբ կատարվել է ավելի քան 21 հազար նվիրատվություն։

TMZ պորտալն ավելի վաղ հայտնել է, որ Դեթրոյթում Ford գործարանը Թրամփի կողմից զննելու ժամանակ ինչ-որ մեկը վիրավորական արտահայտություն է բացականչել ամերիկյան առաջնորդի հասցեին։ Թրամփն իր հերթին պատասխանել է տղամարդուն՝ ցույց տալով միջնամատը և վիրավորական արտահայտություններ է արել նրա հասցեին։ Washington Post թերթը ճշտել է, որ Թրամփի վրա գոռացողը հոսքագծի 40-ամյա աշխատակից Թի Ջեյ Սաբուլան է, ով պատմել է, որ իրեն հեռացրել են աշխատանքից միջադեպի հետաքննության ժամանակահատվածում։

1/2575
bottom of page