top of page

Արդարության ու արդարադատության սովը ակնհայտ է այսօր, այդ երկուսի քաղցից գուցե մի քանի սերունդ չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է՝ իր համար տարբերություն չկա՝ անարդար կալանավորված հայը, որը որպես բողոքի ծայրաստիճան դրսևորում հացադուլ է հայտարարում, այդ հացից որտեղ է հրաժարվում՝ Հայաստանի բանտում, թե Ադրբեջանի:

«Եկեք մի բան հասկանանք: Ինձ համար տարբերություն չկա՝ անարդար կալանավորված հայը, որը որպես բողոքի ծայրաստիճան դրսևորում հացադուլ է հայտարարում, այդ հացից որտեղ է հրաժարվում՝ Հայաստանի բանտում, թե Ադրբեջանի: Ինձ համար էական է, աղետալի է, վիրավորական է, որ հայը հրաժարվում է իր կյանքի կենսունակությունն ապահովող հացից՝ չունենալով իր արդար պահանջը բարձրաձայնելու այլ միջոց:

Դա կանի Նարեկը Սամսոնյան, Վազգենը Սաղաթելյան, Բագրատ Սրբազանը, Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը, թե մեկ այլ հայ անօրեն բանտարկված՝ ինձ համար նույնչափ ցավոտ է լինելու:

Արդարության ու արդարադատության սովը ակնհայտ է այսօր: Ու այդ երկուսի քաղցից գուցե մի քանի սերունդ չվերականգնվի»,- այս մասին Facebook-ում գրել է Մխիթարյանը։

1/2496
bottom of page