top of page

«Ժողովուրդ». Իրավապահ մարմիններում սպասում են Փաշինյանի այցին

  • Writer: Ani
    Ani
  • 1 day ago
  • 1 min read

««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իրավապահ մարմիններում այս օրերին շունչները պահած սպասում են Նիկոլ Փաշինյանի այցին՝ իրենց ղեկավարած գերատեսչություններ։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է անձամբ այցելել տարբեր գերատեսչություններ, հանդիպումներ ունենալ աշխատակազմի և ղեկավար անձանց հետ, հարցեր տալ նրանց կատարած աշխատանքների,գրանցած արդյունքների վերաբերյալ։ Կարճ ասած՝ Փաշինյանը հաշվետվություն է պահանջում:

«Ժողովուրդ»-ի աղբյուրները նշում են, որ իրավապահները շատ լուրջ են պատրաստվում Փաշինյանի գալուն․ փաստաթղթեր են հավաքում, գրություններ պահանջում իրենց ենթականերից, որպեսզի Փաշինյանի բոլոր հարցերին պատասխան ունենան։

Կարելի է ասել, որ համակարգում կյանքը գործնական առումով կանգ է առել մինչև Փաշինյանի գալն ու գնալը։ Չի բացառվում, որ դրանից հետո լինեն պաշտոնանկություններ և ազատման դիմումներ:

Նշենք, որ Փաշինյանն արդեն այցելել է ՀՀ առողջապահության նախարարություն, իսկ երեկ՝ ՀՀ արդարադատության նախարարություն»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2489
bottom of page