top of page

Կգա մի պահ, որ Վեհափառ Հայրապետն այլ քայլեր կանի. ամեն ինչ ունի իր չափը և սահմանը. Ասողիկ աբեղա Կարապետյան

  • Writer: Ani
    Ani
  • 2 days ago
  • 1 min read

ree

Ամեն ինչ ունի իր չափը և սահմանը, շատ հավանական է՝ կգա մի պահ, որ Վեհափառ Հայրապետը նաև այլ տնօրինություններ կանի, որովհետև տասը եպիսկոպոսների կեցվածքը, դիրքորոշումն ու ուղեկորույս ընթացքը խաթարում են եկեղեցու գործունեությունը։ Այդքան հորդորներից, այդքան կանչերից հետո բնականաբար արդար և իրավ կլինի այն վճիռը, որ կկայացնի Վեհափառ Հայրապետը,- Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանը նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը։

«Եթե եկեղեցում մեկ հոգի էլ մնա հավատարիմ իր սուրբ ուխտին, Սուրբ Էջմիածնին, եկեղեցին չի կազմաքանդվի։ 1938 թվականին, երբ նահատակվեց Խորեն Առաջին Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետը, Սուրբ Էջմիածնում ոչ ոք չկար. բոլորը աքսորված էին, գնդակահարված էին, ոմանք էլ չգիտես, թե ուր էին, Էջմիածնում կար մեկ եկեղեցական՝ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանը և այդ մեկ եկեղեցականով Եկեղեցին մնաց անսասան, Սուրբ Էջմիածինը՝ կանգուն և Հայոց եկեղեցին այդ մեկ սերմով վերածնվեց։

Այնպես որ՝ տասը եպիսկոպոս, թե երկու հարյուր եպիսկոպոս հավաքվեն և պահանջ ներկայացնեն Հայոց Հայրապետի հրաժարականի, անհեթեթություն է, այդպիսի բան չի կարող լինել և քանակը, որքան էլ որ այն լինի, եկեղեցում կանոնական վճիռ կայացնելու իրավունքը չի ունենա, որովհետև եկեղեցին ունի դարերով սրբագործված, հաստատված ընթացակարգ, եթե մի բան այդ ընթացակարգից դուրս է և պարտադրվում է արտաքին աշխարհից, այն երբեք կանոնական ուժ ունենալ չի կարող՝ նույնիսկ եթե որոշեն և ինչ-որ մեկին ձեռնադրեն Ամենայն Հայոց Հայրապետ»,- նշել է Հայր Ասողիկը։

1/2486
bottom of page