top of page

Երևանում դանակահարել են քրեական պատմություններով հայտնի 49-ամյա տղամարդու

  • Writer: Ani
    Ani
  • 14 minutes ago
  • 1 min read

ree

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում «Հերացու անվան թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 49-ամյա Կ․ Մարությանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած- ծակած վերք» ախտորոշմամբ։

Այս պահին քրեական ոստիկանները պարզում են թե որտեղ է տեղի ունեցել դանակահարությունը և ինչ հանգամանքներում է Կ․ Մարությանը դանակահարվել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորը հայտնի է քրեական անցյալով։


1/2482
bottom of page