top of page

Ըմբիշ Մարատ Աճեմյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ

  • Jun 25, 2024
  • 1 min read

Սերբական Նովի Սադում շարունակվում է ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, այսօր Հայաստանի ներկայացուցիչ Մարատ Աճեմյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ փուլ։

Եզրափակիչ է դուրս եկել նաև 51 կգ Յուրիկ Մխիթարյանը: Նա ևս 8:0 հաշվով հաղթել է մրցակցին։

 

1/2863
bottom of page