top of page

Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրագործման շրջանակում տարվող աշխատանքներին ու դրանց հետագա ընթացքին

  • 6 days ago
  • 1 min read

Ընդունել եմ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Գոհունակությամբ երկուստեք ընդգծել ենք Վաշինգտոնյան համաձայնագրերն ու մատնանշել դրանց շրջանակում իրականացվող համագործակցության շոշափելի արդյունքները: Անդրադարձ ենք կատարել նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրագործման շրջանակում տարվող աշխատանքներին ու դրանց հետագա ընթացքին:

Զրուցակցիս հետ նաև մտքեր ենք փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,-գրել է նա։

1/2685
bottom of page