top of page

Եվրամիությունը գաղտնի է պահում Հայաստանի ընտրական գործընթացներին միջամտության մասին փաստաթուղթը․ Ամստերդամ

  • 2 days ago
  • 1 min read

Եվրոպական միությունը Հայաստան է գործուղում համապատասխան հմտություններ չունեցող անձանց (հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի թիմ), որպեսզի նրանք խեղաթյուրեն ալգորիթմները և իրականացնեն գործողություններ, որոնք հետո կորակվեն որպես «օտարերկրյա միջամտություն»։ Այս մասին մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

Նրա խոսքով՝ այդ ամենը նկարագրված է 28 էջանոց մի փաստաթղթում, որը գաղտնի է պահվում և չի հրապարակվում։

«Ըստ այդ փաստաթղթի՝ միայն Հայաստանի կառավարությունը կարող է այդ փորձագետներին ցուցումներ տալ, թե ինչն է արգելափակվելու, և ինչը՝ ոչ։ Սա ժողովրդավարություն չէ, այլ միջամտություն ընտրություններին։ Մենք հրապարակել ենք փաստաթուղթ՝ դատապարտելով Հայաստանում Եվրամիության սխալ քաղաքականությունը», - նշել է նա։


1/2678
bottom of page