top of page

Կրթության մարդիկ պետք է զբաղվեն կրթությամբ․ Ժաննա Անդրեասյան

  • 2 hours ago
  • 1 min read

Կրթության մարդիկ պետք է զբաղվեն կրթությամբ։ Սա չի նշանակում, որ որևէ մեկը որպես քաղաքացի պետք է չունենա և չարտահայտի իր դիրքորոշումը, բայց կրթական հաստատությունները դարձնել քաղաքական գործունեության բեմահարթակ՝ չի՛ թույլատրվելու: Ահազանգի պարագայում յուրաքանչյուր դեպքի մասով օրենքը գործելու է ամբողջ խստությամբ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով  առաջիկա օրերին  մեկնարկող պաշտոնական քարոզարշավին:

Նախարարն ուսումնական հաստատություններում աշխատող բոլոր քաղաքացիներին խստորեն զգուշացրել է պահպանել օրենքի պահանջը՝ ուսումնական գործընթացը զերծ պահելով քաղաքական քարոզչությունից:

Նա ընդգծել է, որ նախորդող տարիներին փոխվել են կրթության ոլորտի բոլոր օրենքները, և շատ հստակ մեխանիզմներ են նախատեսվել նման գործունեության պարագայում՝ սկսած աշխատանքի ազատումից մինչև մանկավարժական գործունեության իրավունքի սահմանափակում։

«Մենք, ըստ անհրաժեշտության, այդ բոլոր քայլերը ձեռնարկելու ենք և հետևողականորեն արձագանքելու ենք բոլոր ահազանգերին»,- հավաստիացրել է նախարար  Ժաննա Անդրեասյանը:

1/2674
bottom of page