Երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել
- 9 hours ago
- 1 min read

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան կամրջի տակ դի կա։
Դեպքի վայր են ժամանել իրավապահներ, փրկարարներ։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 20-22 տարեկան երիտասարդ է։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։




















