top of page

«Զանգեզուրի միջանցքը» շատ կարևոր երթուղի է Թուրքիայի համար․ Ֆիդան

  • 3 hours ago
  • 1 min read

Անկարան հույս ունի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի արագ ստորագրման։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

«Թուրքիան հույս ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի արագ ստորագրման»,-նշել է նա։

Ֆիդանի խոսքով՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն ունի տնտեսական օգուտներ։

«Մեր տարածաշրջանի դերը Միջին միջանցքի իրականացման գործում չափազանց կարևոր է։ Քանի որ Հարավային Կովկասում կայունությունը կարևորագույն նշանակություն ունի այս միջանցքի անվտանգության համար։ Զանգեզուրի միջանցքը շատ կարևոր երթուղի է Թուրքիայի համար։ Մենք նաև համագործակցում ենք Եվրամիության հետ այս հարցի շուրջ։

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանը։ Մենք շատ մոտ ենք դրան հասնելուն», - հավելել է թուրք նախարարը։

1/2647
bottom of page