top of page

«Ուժեղ Հայաստան»-ի ներկայիս կոնսոլիդացիան բավարար է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար․ Նաիրի Սարգսյան

  • 4 days ago
  • 1 min read

«Ուժեղ Հայաստան»-ի ներկայիս կոնսոլիդացիան բավարար է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Մեր ակնկալիքները հետևյալն են, որ պետք է ուժերի համադրումով հասնենք վերջնական հաղթանակի, կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 30-ին հեռացնելով: Նիկոլ Փաշինյանի արդարադատությանը պետք է վերաբերվել այնպես, ինչպես իրենք են վերաբերվում երկրին, հայ ժողովրդին: Արդարադատություն և Նիկոլ Փաշինյանի ժամանակահատված՝ դրանք որևէ աղերս չունեցող են»,- նշել է Սարգսյանը:

Անդրադառնալով իր՝ «Ուժեղ Հայաստան»-ի հրապարակված ցուցակում ընգրկված լինելու մասին հարցին՝ Սարգսյանը պատասխանեց, որ հաջորդին էլ չի լինելու, քանի-որ իր գործունեության նպատակը չի եղել պատգամավորական մանդատը կամ որևէ պաշտոն ստանձնելը:

«Կան պայքարի տեսակներ, եթե մենք խնդիրը կարողանում ենք ախտորոշել, ակնկալվող արդյունքները հիմնավորում ենք, ու կա կատարող մարդ՝ ապա մենք մեծ հաճույքով ուղղակի խորհրդատուի դերում Կառավարություններին կուղորդենք, որպեսզի ի նպաստ ՀՀ-ի գործեն»,- ասել է նա:

1/2647
bottom of page