Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
- Apr 14
- 1 min read

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 14-ին, կազմել է 375.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ մնացել է անփոփոխ: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 442.61 դրամ (աճել է 3.86 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.93 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 371–373.5 դրամով, վաճառվում է 376-477.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 432-438 դրամով, վաճառվում է 441–449 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.80-4.92 դրամով, վաճառվում է 4.98–5.17 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 373 դրամով, վաճառվում՝ 376 դրամով:
Եվրոն գնվում է 436 դրամով, վաճառվում է 441 դրամով:
Ռուբլին գնվում է 4.87 դրամով, վաճառվում է 4.95 դրամով:




















