ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը
- 21 hours ago
- 1 min read

Ապրիլի 13-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Այդ մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Քննարկվել են ապրիլի 14-ին մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:
Խմբակցությունը որոշում է կայացրել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը:




















