Մեքսիկայում թաղումը ավարտվել է կանանց ծեծկռտուքով
- 2 hours ago
- 1 min read

Մեքսիկայի Վերակրուս նահանգում կազմակերպված թաղման արարողությունը խաթարվել է երկու կանանց միջև առաջացած վիճաբանության պատճառով։ Միջադեպը տեղի է ունեցել հրաժեշտի պահին, երբ պարզվել է, որ մահացած տղամարդը միաժամանակ հարաբերություններ է ունեցել երկու կանանց հետ։
Ականատեսների խոսքով՝ լարվածությունը սկսվել է այն ժամանակ, երբ կանանցից մեկը մոտեցել է դագաղին և ասել «Իմ սեր, կկարոտեմ քեզ»։ Դա կասկածներ է առաջացրել մյուս կնոջ մոտ:
Հյուրերը փորձել են միջամտել և կանխել ծեծկռտուքը, սակայն իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես են կանայք հարվածում միմյանց և բախվում դագաղին, որի կափարիչը տեղաշարժվում է։
Տեսագրությունները լայն տարածում են գտել սոցիալական ցանցերում՝ հավաքելով հազարավոր դիտումներ և ակտիվ արձագանքներ։




















