Էլոն Մասկի տրանսգենդեր դուստրն այն մասին, թե ինչպես է փողը փոխում մարդկանց. Սա ագահության անվերջ ցիկլ է
- 2 hours ago
- 1 min read

21-ամյա Վիվիեն Ջեննա Ուիլսոնը՝ Tesla-ի հիմնադիր Էլոն Մասկի տրանսգենդեր դուստրը, Cosmopolitan-ին տված հարցազրույցում բացահայտորեն ներկայացրել հոր հետ հարաբերությունների վերաբերյալ իր տեսակետը: Նա ասել է, որ, կարծես, հաշտվել է իրենց լարված հարաբերությունների փաստի հետ: «Ես շատ բան չեմ կարող անել դրա հետ: Սա իմ պատմության մի մասն է, բայց սա իմ պատմության ապագան չէ»:
Վիվիենը նաև խոսել է հարուստ միջավայրում մեծանալու մասին: Նա այն նկարագրել է որպես «շատ տարօրինակ փորձառություն», որը «շատ մեկուսացնող» էր՝ ընդգծելով, որ էլիտան ունի իր սեփական փակ դպրոցներն ու սոցիալական շրջանակները:
«Ես շատ բան եմ վերստին սովորել, բայց նույնիսկ մանկության տարիներին մտածում էի. «Սա մի փոքր գռեհիկ է», - շարունակել է նա:
«Հիշում եմ, որ փոքր տարիքում տեսնում էի անօթևան մարդկանց և շատ վատ էի զգում: Մարդիկ ասում էին, որ ես դրամատիզացնում եմ, բայց ոչ՝ ես ճիշտ էի, երբ այդպես էի արձագանքում»։
Վիվիենը խոստովանել է, որ մեծացել է որպես «հարուստ երեխա» և ականատես է եղել, թե ինչպես է փողը փոխում մարդկանց: «Այո, անկասկած: Ես դա անձամբ տեսել եմ: Փողը փոխում է քեզ, իսկ իշխանության ցանկությունը՝ ներսից: Դա գրեթե մուլտֆիլմային է: Հաջողության հասնելը և ավելին ցանկանալը ագահության և որկրամոլության անվերջանալի ցիկլ է, որտեղ ոչինչ բավարար չէ, և դու զգում ես, որ խելագարվում ես: Դա քեզ վերածում է այլ մարդու, և անկեղծ ասած, դա իմ ամենամեծ վախերից մեկն է»:




















