Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ
- 11 hours ago
- 1 min read

Երևանում ընթացող Եվրոբասկետ մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնում Հայաստանի Մ16 հավաքականը մարզիչ Նարեկ Կապուշյանի գլխավորությամբ 4 անընդմեջ հաղթանակ է տարել խմբային փուլում և 100-տոկոսանոց արդյունքով B խմբից դուրս եկել կիսաեզրափակիչ:
Խմբային փուլի վերջին խաղում մեր թիմը մրցել է Մոնակոյի հավաքականի հետ և հաղթել 110:78 հաշվով:
Մոնակո Մ16 – Հայաստան Մ16 հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) է ճանաչվել Էթան Կազանչյանը, որը գրանցել է՝
33 միավոր
3 ռեբաունդ
8 արդյունավետ փոխանցում
Կիսաեզրափակչում Հայաստանի ընտրանին մրցելու է A խմբում երկրորդ տեղը զբաղեցրած Մոլդովայի Մ16 հավաքականի հետ: Խաղը տեղի կունենա հուլիսի 11-ին, ժամը 19:00-ին, Սպորտի կառավարման կենտրոնի մարզադահլիճում (Մանանդյան 41):
Խաղերի մուտքն ազատ է:




















