top of page

Երևանում վրաերթի է ենթարկվել Վլադիմիր Գասպարյանի թոռը

  • Jun 27
  • 1 min read

Այսօր՝ հունիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում «Mazda» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության դիմաց, վրաերթի է ենթարկել հեծանվորդի։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց։



Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ 



Քննչական բաժինը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ 



Ֆոտոլրագրողի տեղեկություններով վրաերթի ենթարկվածը ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է։


 

1/2862
bottom of page