top of page

Կազմակերպիչները ձերբակալված են․ 30 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն․ մանրամասներ

  • 4 hours ago
  • 1 min read

Երեկ՝ ապրիլի 4-ին, մի խումբ անձինք Սպիտակ քաղաքի հարակից հատվածում շնամարտ էին կզմակերպել։ Շնամարտի մասին տեղեկացել էին կենդանապաշտպան 4 կանայք և հենց նրանք էլ դեպքի վայր էին հասել, խոչընդոտելով նախապես պլանավորված գործողությունները ավարտին հասցնելը։ Նրանցից Օվսաննա Հովսեփյանը հայտնում է, որ 30 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն, իսկ կազմակերպիչները ձերբակալված են։ «Մենք կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և խուլիգանության հոդվածներով հաղորդում ենք ներկայացրել»,- ասաց նա։



«Հրապարակ»-ը ՆԳՆ-ից տեղեկացավ, որ ՆԳՆ համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, խուլիգանության և ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալել և Քննչական կոմիտե են ներկայացրել 3 անձի: Բացի այդ, ՆԳՆ ոստիկանության բաժնի պահպանվող տարածք է տեղափոխվել 5 տրանսպորտային միջոց որոնց մեջ եղել է 8 շուն:

1/2624
bottom of page