Շվեյցարիայում կայանալիք ԱՄՆ-Իրան խաղաղության բանակցությունները չեղարկվել են
- Jun 19
- 1 min read

Շվեյցարիայի Բուրգենշտոկ հանգստավայրում հունիսի 19-ին նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա։ Այս մասին հայտնել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը։
Ավելի վաղ խոսվում էր համաձայնագրի ստորագրման հնարավոր արարողության մասին, սակայն իրանական կողմը հայտարարել է, որ դրա անհրաժեշտությունն այլևս չկա՝ նշելով, որ երկու երկրների առաջնորդներն արդեն ստորագրել են համապատասխան փաստաթուղթը։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Շվեյցարիա չեղարկվել է, իսկ տեխնիկական քննարկումների ժամկետները դեռ հստակեցված չեն։


















