Նիկոլ Փաշինյանը շատ է կարևորում, որ Ալիևի օգնականը Հայաստան է եկել
- 1 hour ago
- 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ է կարևորում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այցը Հայաստան։
Նա, հիշեցնենք, Դիլիջան էր եկել՝ հանդիպելու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
«Շատ կարևորում եմ հանդիպումը, շատ կարևորում եմ, որ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանում, ոչ թե տարածաշրջանից դուրս, ինչը նշանակում է, որ խաղաղության գործընթացում մենք առաջ ենք գնում»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, թե կառավարում են բոլոր այն ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ։




















