top of page

Նեյմարը 5-րդ անգամ հայր կդառնա. հայտնի է երեխայի սեռը

  • 23 minutes ago
  • 1 min read

Բրազիլական «Սանթոսի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի ընտանիքում համալրում է սպասվում. բրազիլացին հայր կդառնա 5-րդ անգամ։

Նեյմարն ու նրա սիրելին՝ Բրունա Բիանկարդին, այս մասին հայտնել են սոցիալական ցանցերում՝ հրապարակելով տեսանյութ երեխայի սեռի բացահայտման արարողությունից։ Հայտնի է դարձել, որ զույգը դուստր է ունենալու։

Նշենք, որ Նեյմարն ու Բիանկարդին արդեն երկու դուստր ունեն։ Ֆուտբոլիստն ունի ևս երկու երեխա այլ կանանցից՝ մեկ որդի և մեկ դուստր։

Այս պահին հարձակվողը ազգային հավաքականի ճամբարում է և մասնակցում է ԱԱ-2026-ին: Սակայն վնասվածքի պատճառով Նեյմարը բաց է թողել աշխարհի առաջնության մեկնարկային հանդիպումը Մարոկկոյի հավաքականի դեմ, որն ավարտվել էր 1:1 հաշվով: Հարցականի տակ է նրա մասնակցությունը նաև Հայիթիի ընտրանու դեմ երկրորդ խաղին. հանդիպումը կկայանա հունիսի 19-ին Ֆիլադելֆիայում:

1/2747
bottom of page