top of page

Այս ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն․ Դանիել Իոաննիսյան

  • Jun 14
  • 1 min read

«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը գրել է․


«Մի քիչ թվեր.


«Ուժեղ Հայաստանի» օգտգին ընտրակաշառքի գործերով կա 177 մեղադրյալ,


ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառքի գործերով կա 55 մեղադրյալ (այս թիվը աճել է, տվյալները մի քանի օրվա են),


«Հայաստան դաշինքի» օգտին ընտրակաշառքի գործերով կա 17 մեղադրյալ։


Եվ այս ամենը այսբերգի վերևի մասն է, ընտրակաշառքի իրական ծավալների մաքսիմում 1%-ը։


Այս ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն ու ամբողջ հանրապետությունում վերաքվեարկություն լինի։


Չի կարող լինել խորհրդարան, որի զգալի մասի քվե հավաքելու առանձքային մեխանիզմներից է ընտրակաշառքը։ Բայց դե ԿԸՀ-ին մեկ է, ԿԸՀ-ում մոռացել են, որ իրենք են ընտրությունների օրինականությունը վերահսկող սահմանադրական մարմինը»,- գրել է  «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը։

1/2863
bottom of page