top of page

Ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի դիվանագիտական երկխոսությունը Ռուսաստանի հետ

  • 1 day ago
  • 1 min read

Ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի դիվանագիտական ​​երկխոսությունը Ռուսաստանի հետ, այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։

«Ես կարծում եմ, որ ժամանակն է, որ Եվրոպան կապ հաստատի Ռուսաստանի ղեկավարության, ավելի ճիշտ՝ նախագահ Պուտինի հետ և դիվանագիտական ​​բանակցություններ վարի»,-ասել է նա։

Ստուբը նշել է, որ չի համարում իրեն ռուսական կողմի հետ բանակցող և կարծում է, որ Եվրոպայի շահերը պետք է ներկայացնեն ԵՄ 3 երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը։

1/2740
bottom of page