«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը անդամագրվել է Փաշինյանի թիմին. Նրա մտերիմը դարձել է Գորիսի քոլեջի տնօրեն
- 12 hours ago
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արմինե Կոլյանը, ով նշանակվել է այդ քոլեջի տնօրեն։
Գորիսից մեզ ասացին, որ Արմինե Կոլյանը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի մտերիմն է։ Գորիսից հայտնում են նաև, որ Գորիսի պետական քոլեջի կառավարման խորհուրդը ձևավորվել է օրենքի խախտումներով։
Ա․ Առուշանյանի մտերիմին Գորիսի պետական քոլեջի տնօրեն նշանակելը ևս մեկ վկայությունն է այն բանի, որ Արցախի հանձնումից հետո Նիկոլ Փաշինյանին քննադատող Առուշանյանը անդամագրվել է Նիկոլ Փաշինյանի թիմին եւ անգամ իր մտերիմների հարցերն է այժմ կարողանում լուծել։
Հավելենք նաեւ, որ Ա․ Առուշանյանը ներկա է եղել մայիսի 28-ին Երևանում կայացած զորահանդեսին։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















