top of page

ՌԴ-ում կսահմանափակվի հայկական կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը

  • 2 hours ago
  • 1 min read

«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 2-ից սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը։ Այս մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։



Նշում են, թե Ռուսաստան հայկական մրգերի մատակարարումների ժամանակ խախտումների դեպքերը հաճախացել են։ Ռոսսելխոզնադզորի գնահատմամբ՝ նման դեպքերի աճը վկայում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության լուծարման հետևանքների մասին։



Նշվում է, որ ստեղծված իրավիճակը վտանգում է Ռուսաստանի և ԵԱՏՄ տարածքի բուսասանիտարական անվտանգությունը, ինչպես նաև Ռուսաստանում արդյունաբերական այգեգործության, պտղաբուծության և խաղողագործության պետական աջակցության ծրագրերի իրականացումը։



Հաշվի առնելով վերոնշյալը՝ 2026 թվականի հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվում Հայաստանի Հանրապետությունից ծագող և արտահանվող կորիզավոր պտուղների (կեռաս, բալ, ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին) և թարմ խաղողի ներմուծման, ինչպես նաև այդ արտադրանքի՝ ԵԱՏՄ անդամ երկրներ տարանցման նկատմամբ՝ մինչև արտահանվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմների մշակումը։


1/2721
bottom of page