«Այն արցախցիները, ովքեր հաշվառված են ՀՀ-ում, պետք է ունենան ընտրությանը մասնակցելու իրավունք»․ Ռոման Երիցյան
- 3 hours ago
- 1 min read

«Ունենք 4 խումբ արցախցիներ, առաջին՝ ովքեր չեն ընդունել ՀՀ քաղաքացիություն, հաշվառված են ՀՀ-ում և ունեն 070 կոդով անձնագիր, երկրորդ՝ ՀՀ քաղաքացիություն ընդունած արցախցիներ, երրորդ՝ ունեն 070 կոդով անձնագիր, բայց համարվում են ՀՀ քաղաքացի, և չորրորդ՝ ունեն 070 կոդով անձնագիր, ՀՀ քաղաքացի չեն և հաշվառված չեն ՀՀ-ում։ Ընդունում ենք, որ չհաշվառված արցախցիները չեն կարող մասնակցել, բայց այն արցախցիները, ովքեր հաշվառված են ՀՀ-ում, ունեն ընտրությանը մասնակցելու իրավունք, և նրանց ընտրացուցակներում չներառելը հետագայում ընտրացուցակներն անվավեր ճանաչելու հստակ հիմքեր են,- այս մասին Արցախի ներկայացուցչության մոտ հրավիրված հավաքի ժամանակ հայտարարել է փաստաբան Ռոման Երիցյանը։




















