Կարող է հանգեցնել հետագայում ԱՄՆ մուտքի մշտական արգելքի. ԱՄՆ դեսպանատուն
- 12 hours ago
- 1 min read

Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
«Եթե սահմանվածից երկար մնաք Միացյալ Նահանգներում, դա կարող է հանգեցնել հետագայում ԱՄՆ մուտքի մշտական արգելքի։ Հյուպատոսական պաշտոնյաներին հասանելի են մուտքի/ելքի մասին տեղեկությունները, և ձեր թույլ տված խախտումները նրանց ուշադրությունից չեն վրիպի»,- ասված է հաղորդագրության մեջ։




















