top of page

Մարդկանց թևից բռնի, տանի հանձնի Ալիևին, էլի կասեն՝ «հզոր վարչապետ»․ ադրբեջանագետ

  • 4 hours ago
  • 1 min read

Ես սկզբունքորեն երբեք չեմ թիրախավորել «Քանդենք պետությունը» կուսակցությանը ֆանատիկ սիրով սիրող ՀՀ քաղաքացիներին։ Ես նրանց վաղուց չեմ էլ փորձում բան բացատրել, դա ժամանակի կորուստ է․ այդ մարդիկ ինքնակամ հրաժարվել են մտածելու և տրամաբանելու կարողությունից։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:




«Բայց երեկ մի մեկնաբանությունից հասկացա, որ այս մարդկանց մի մասը, հատկապես տարեցները, չեն հավատում, որ Փաշինյանը կարող է հայերի ու Հայաստանի դեմ նման բաներ ասել։ Իրենց թվում է՝ դա իր խոսքերը չեն, «սարքած է»։ 


Ինձ թվում է՝ եթե Փաշինյանը գա, անձամբ այդ մարդկանց թևից բռնի, տանի հանձնի Ալիևին, էլի կասեն՝ «հզոր վարչապետ», նա չի անի նման բան, սա սարքած է կամ էլ մի բան գիտի, որ մեզ հանձնում է… Իրականում վախենալու է այդ մոլագար ֆանատիզմը՝ հիմնված ատելության վրա»,- գրել է նա։

1/2698
bottom of page