Առատ տեղումներ են սպասվում՝ քամու ուժգնացման, անձրևի և կարկուտի տեսքով
- 5 hours ago
- 1 min read

Հանրապետության տարածքում մայիսի 17-ի ցերեկը, 20-22-ն առանձին շրջաններում, 18-19-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:
Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 17-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով, մայիսի 18-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում մայիսի 17-ին երեկոյան, 18-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։




















