top of page

«Ռոսսելխոզնադզորը» ստուգումներ կանցկացնի մի շարք հայկական ձեռնարկություններում

  • 7 hours ago
  • 1 min read

«Ռոսսելխոզնադզորը» ստուգումներ կանցկացնի մի շարք հայկական ձեռնարկություններում, գրել է ТАСС լրատվական գործակալությունը։

Ըստ գործակալության, ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ բանակցություններից հետո «Ռոսսելխոզնադզորը» ստուգումներ կանցկացնի մի քանի հայկական ձեռնարկություններում։

Նշվում է, որ հայկական կողմի խնդրանքով, կստուգվեն այն ձեռնարկությունները, որոնց Ռուսաստան առաքումները կասեցվել էին ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող կեղծ ձկնամթերքի ներմուծման կասկածի պատճառով։

Գործակալությունը նաև հայտնել է, որ ուժեղացվել է ՀՀ-ից ՌԴ առաքվող կարանտինային արտադրանքի բուսասանիտարական վերահսկողությունը։


1/2691
bottom of page