top of page

«Փաստ». Իշխանությանը բովանդակություն պետք չէ

  • 38 minutes ago
  • 2 min read

«Փաստ» թերթը գրում է. «Ընտրարշավի ընթացքը ցույց է տալիս, որ Փաշինյանի վարքը կանխատեսելիորեն նույնն է. սուտ ու կեղծիքներ, գոռգոռոցներ, ընդդիմադիրների ու նույնիսկ նրանց ընտանիքների անդամների հասցեին վիրավորական արտահայտություններ, փողոցային բառապաշար: Շատ փորձագետներ են արդեն հասցրել նկատել ակնհայտը՝ Փաշինյանի ընտրարշավային դրսևորումներն ու ելույթները բովանդակազուրկ են. զրո քաղաքական բովանդակություն, զրո հաշվետվողականություն: Փոխարենը՝ տեսարան, տեսարան ու մի հատ էլ տեսարանի տեսարան (կներեք կրկնաբանության համար):

Բայց Փաշինյանին բովանդակություն պետք էլ չէ: Իսկապես, հո չի կանգնելու և բաց տեքստով հայտարարի, որ եթե հունիսի 7-ին ինչ-որ խարդավանքով վերարտադրվի, ապա Հայաստանը լուծարելու է, Հայ առաքելական եկեղեցին վերացնելու է, Ռուսաստանի հետ թշնամանալու է, իսկ Ալիևի և Էրդողանի հետ, ձեռք ձեռքի տված, ինչ փորձանք ասես բերելու է: Կամ՝ հո չի կարող խոսել 2021 թ. ծրագրերից ու խոստումներից, որոնցից ոչ մեկը չի կատարվել, ավելին՝ մեծամասամբ հենց հակառակն է արվել՝ ի վնաս Հայաստանի ու հայ ժողովրդի: Փաշինյանի վերջին հրապարակային անհավասարակշիռ բղավոցները հուշում են շատ պարզ բան. ինքն ունի զգալիորեն փոքրացած, բայց որոշակի ընտրազանգված, ու հենց այդ շերտի համար ցանկալի, այդ խմբի ականջները շոյող ճանապարհով է գնում, որպեսզի նրանց պահի իր շուրջը: Ուստի՝ հայհոյում է, զազրախոսում, վիրավորում, գոռգոռում է, կամ էլ՝ խորոված-փարթի, խաշլամա շոու, շքերթ, փառատոն, գինու օրեր կազմակերպում: Արվում է ամեն ինչ, որ ընտրապայքարը մղվի հետին պլան, իր ընտրազանգվածի «հոգին փառավորվի», իսկ հանրության մնացած մասն էլ շոուներից ու «տաշ-տըմբըլից», այսպես ասենք, «կոնտուզիա» ստանա:

Սա, հասկանալի է, քաղաքական տեխնոլոգիա է, որը քաղաքական բովանդակություն, առհասարակ՝ որևէ բովանդակություն չի ենթադրում: Եվ դրա համար էլ Փաշինյանն իր խոսույթին բովանդակություն հաղորդելու կարիք չունի: Նրան աղմուկ է պետք:

Ու նույնիսկ վերոնշյալն է հուշում, որ Փաշինյանին ընտրելն արդեն իսկ ամոթալի է ցանկացած բանական, գիտակից և արժանապատվություն ունեցող մարդու համար:

Մյուսը, ինչին ձգտում է Փաշինյանը կամ ինչ հաշվարկով կիրառվում է նրա ագրեսիվ դրսևորումների «գործիքակազմը», այն է, որ դա կարող է որոշ չափով հիասթափեցնել որոշակի թվով մարդկանց, որոնք ունեն հակաիշխանական հայացքներ: Այն հաշվարկով, որ նրանք հունիսի 7-ին չգնան ընտրատեղամաս: Նպատակը հասկանալի է. քիչ մասնակցությունը հօգուտ իշխանության է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

bottom of page