top of page

ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ. Նիկոլ Փաշինյան

  • Apr 2
  • 1 min read

ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե չպետք է անընդհատ մնալ այս կետի վրա, Ռուսաստանի հետ հարաբերությունները մեծ օրակարգ ու պոտենցիալ ունեն։

«Մենք պետք է առաջ նայենք, այո՛, այդ հարցերի վերաբերյալ ամեն մեկն ունի իր ճշմարտությունը, բայց ես կարծում եմ, որ բավարար չափով արդեն ծանրութեթև ենք արել, եկել ենք որոշակի եզրակացությունների ու հարգանքի մթնոլորտում եզրակացությունները կիսել ենք իրար հետ»,- հավելեց Փաշինյանը։

1/2708
bottom of page