top of page

Մենք ժեխ չենք, մենք խեժ ենք` հույսի, սիրո, հավատի և պատվի թանձրուք. Արմեն Աշոտյանը կոչ է անում «գնանք, որ գնան»

  • 5 hours ago
  • 1 min read

Ընտրարշավի մեկնարկի առիթով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է՝ երկիրը նիկոլիզմից մաքրելու համար պետք է նախ ինքնամաքրվենք՝ ստից, կեղծիքից, մեղքերից:

Աշոտյանն ընդգծել է՝ մենք, որպես ժողովուրդ, շատ ավելի լավն ենք, քան մեզ թվում է:

«Քան իշխանությունները մեզ պատկերացնում են կամ ընդդիմությունը, այդ թվում` ես, մեզանով էր բացատրում իր անհաջողությունները:

Մենք ժեխ չենք, մենք խեժ ենք` հույսի, սիրո, հավատի և պատվի թանձրուք:

Իրար շատ ենք խաբել, մոլորեցրել, չարացել և չարիք գործել:

Եկել է մաքրվելու ժամանակը:

Դեռևս պատերազմից անմիջապես հետո քանիցս ասել եմ, որ իրավիճակը բեկելու համար համազգային խոստովանության և կարգախոսի կարիք ունենք:

Միայն այդպես է հնարավոր կրկին ոտքի կանգնել, չորքոտանուց նորից դառնալ երկոտանի, հորիզոնականից` ուղղահայաց ազգ:

Մենք, որպես ժողովուրդ, բազում մեղքեր ենք գործել ոչ միայն Աստծո և երկնքի առաջ, այլև մեր հայրենիքի և իրար հանդեպ:

Բոլոր բաժանարար գծերը ջնջելու ժամանակն է:

Ընդամենը մեկ գիծ կա, որ բաժանում է չարը` բարուց, մարդուն` օրգանիզմից, սերը` ատելությունից, և այդ գծի հանդեպ յուրաքանչյուրիս դիրքավորվելու ժամանակն է:

Այժմ գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու գործած մեղքերի, կեղծիքի, սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից:

Մաքրվենք, որ մաքրենք:

Գնանք, որ գնան»,- նշել է Աշոտյանը։


1/2678
bottom of page