Յամալը կարող է դառնալ դարաշրջանի խաղացող՝ ինչպես Մեսսին և Ռոնալդուն. Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ
- Ani

- 2 hours ago
- 1 min read

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն կիսվել է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի ներուժի մասին իր կարծիքով։
«Նա սահմանափակում չունի։ Մենք չգիտենք, թե ինչի նա կարող է հասնել։ Դա մեծապես կախված է հենց իրենից։ Նա կարող է դառնալ դարաշրջանի խաղացող, պատմական խաղացող, ինչպիսիք են Մեսսին, Մարադոնան կամ Կրիշտիանուն։ Նա կարող է հասնել մեծության, բայց դեռ երկար ճանապարհ ունի անցնելու», - մարզչի խոսքերն է մեջբերել Barca Universal-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալի տվյալներով՝ Յամալի արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։




















