«Մանումենտցի Դավիթիկի» վիճակը ծանր է. այս պահին գտնվում է վիրահատարանում
- Ani

- 12 minutes ago
- 1 min read

«Մանումենտցի Դավիթիկի» վիճակը ծանր է, նրան այս պահին վիրահատում են։
Այսօր՝ նոյեմբերի 28–ին, տեղի ունեցած դեպքի վերաբերյալ «Միքայելյան» Վիրաբուժության Ինստիտուտից մասնավորապես հայտնել են. «Այսօր` ժամը 18։50–ին հիվանդանոց է բերվել 1 քաղաքացի` 43-ամյա Ի.Դ.–ն, հրազենային վիրավորումով, ծանր վիճակում։ Այս պահին գտնվում է վիրահատարանում»։
Ավելի վաղ Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Կա վիրավոր՝ քրեական պատմություններով հայտնի «Մանումենտցի Դավիթիկ» մականվամբ Դավիթ Իսպիրյանը։




















