44-օրյա պատերազմի այս օրը զոհվեցին Ոստիկանության զորքերի 39 ծառայողներ
- Ani

- 6 hours ago
- 1 min read

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Նախարարության և ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմը նոյեմբերի 7-ին Ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության Երևանի գնդերից մեկում ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված Ոստիկանության զորքերի ծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատին։
Նույն օրը ՆԳ նախարարը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՆԳՆ և ոստիկանության ղեկավար կազմը այցելել են Էջմիածին՝ Ոստիկանության զորքերի 1033 զորամասի հրամանատար, Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Արմեն Վարդանյանի շիրիմին, մասնակցել հոգեհանգստյան կարգին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում՝ նոյեմբերի 7-ին, զոհվեցին Ոստիկանության զորքերի 39 ծառայողներ՝ գնդապետ Արմեն Վարդանյանի հրամանատարությամբ։
44-օրյա պատերազմին մասնակցել են ոստիկանության զորքերի բազմաթիվ ծառայողներ. զոհվել է 43 ծառայող։
Հավերժ փա՛ռք հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բոլոր ոստիկաններին։




















