Ռոբերտ Դե Նիրոն պլանավորում է լքե՞լ ԱՄՆ-ն. Երկրպագուները համոզված են, որ դերասանը պատրաստվում է տեղափոխվել Իտալիա
- Ani

- 7 hours ago
- 1 min read

Լեգենդար դերասան Ռոբերտ Դե Նիրոն, որը հայտնի է Դոնալդ Թրամփին հասցեին իր քննադատությամբ, կրկին բորբոքել է ԱՄՆ-ից հնարավոր տեղափոխվելու մասին լուրերը այն բանից հետո, երբ ուրախությամբ ընդունել է Հռոմի բարձրագույն պարգևը՝ Lupa Capitolina–ն, քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերիից։ Արարողության ժամանակ Դե Նիրոն «բացարձակապես երջանիկ» տեսք ուներ և, ըստ երկրպագուների, «ինչպես տանը»։
Հետաքրքիր է, որ գրեթե 20 տարի առաջ Իտալիայի կողմից Դե Նիրոյին պարգևատրելու փորձը մեծ սկանդալ էր առաջացրել. ամերիկյան Order of the Sons of Italy in America կազմակերպությունը դերասանին մեղադրել էր «իտալացի գանգստերների կերպարների վրա կարիերա կառուցելու» և «իտալացիների կերպարը խեղաթյուրելու» մեջ։
Այնուամենայնիվ, Իտալիայում «Կնքահայրը II»-ի և «Լավ տղաները» ֆիլմերի աստղը շարունակում է համարվել ազգային հպարտության աղբյուր, հատկապես Ֆերացանո գյուղում, որտեղից սերում են նրա նախապապերը: Նրանք նույնիսկ ամենամյա փառատոն են անցկացնում՝ նվիրված դերասանի ֆիլմերին։
Դե Նիրոն կարող է հայտնիների կողմից ԱՄՆ-ն լքելու նոր ալիքի մաս կազմել։ Նրանց թվում են Էլեն ԴեՋեներեսը և նրա կինը՝ Պորշա դե Ռոսսին, դիզայներ Թոմ Ֆորդը, Ռայան Գոսլինգը և Եվա Մենդեսը (որոնցից յուրաքանչյուրն ընտրել է Մեծ Բրիտանիան), ինչպես նաև Եվա Լոնգորիան, որի մասին լուրեր կան, որ նա հաստատվել է Իսպանիայում։
Դերասանուհի Ռոզի Օ'Դոնելն արդեն հաստատել է իր տեղափոխությունը Իռլանդիա՝ խոստովանելով, որ «իր սիրտը կոտրվում է Ամերիկայում կատարվողի համար»։




















