COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
- 18 hours ago
- 1 min read

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ՝ 2026 թվականի հուլիսի 14-15-ը «Հանրային խոշոր միջոցառումների ընթացքում ՔԿՃՄ արտակարգ միջադեպի» սցենարով «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի է ունեցել դաշտային վարժանք, որին մասնակցել են նաև «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետները: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։
Ըստ նախապես հաստատված սցենարի՝ պայմանական քիմիական վարակվածության պայմաններում, ՊՈԱԿ-ի փորձագետները համագործակցելով ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների հետ՝ իրականացրել են դեպքի վայրի զննություն:
Իրականացված վարժանքի ընթացքում շտկվել են առկա խնդիրները, մասնակիցներին շնորհվել հավաստագրեր:




















