top of page

Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին․ Վարդավառին անձրև կտեղա՞

  • Jul 11
  • 1 min read

Երևան քաղաքում՝


Հուլիսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։


 

Հանրապետության տարածքում`


Հուլիսի 11-13-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 11- 15-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ։


Օդի ջերմաստիճանը հուլիսի  11-ին կբարձրանա ևս 3-5 աստիճանով, հուլիսի 12-ի ցերեկը միայն Լոռիում և Տավուշում կնվազի 4-5 աստիճանով։

1/2834
bottom of page