top of page

350-ից ավելի բնակիչ ունեցող թաղամասում ոչ կոյուղատարերն են գործում, ոչ խմելու ջուր կա, ոչ էլ ճանապարհ․ Լուսառատ բնակավայրում լարված իրավիճակ է ստեղծվել

  • 1 hour ago
  • 1 min read

Այսօր՝ հուլիսի 5-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Վեդի խոշորացված համայնքի Լուսառատ բնակավայրի մեծ թվով բնակիչներ հավաքվել էին գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող բակային հատվածում և փորձում էին ստանալ պատասխան Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանից, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանից և «Վեոլիա Ջուր» ընկերությունից։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բնակիչները իրենց զայրույթն էին ուղղում մարզպետին, քաղաքապետին ու Վեդիի համայնքապետին՝ ասելով, թե ընտրությունների ժամանակ գալիս ու սարեր են խոստանում, սակայն 350-ից ավելի բնակիչ ունեցող թաղամասում ոչ մի տարրական պայմաններ չկան՝ ոչ կոյուղատարերն են գործում, ոչ խմելու ջուր ունենք, ոչ էլ խելքը գլխին ճանապարհներ։



Բնակիչների խոսքով՝ իրենց ավելի շատ մտահոգում է, թե ի վերջո գոնե օրը 8 ժամ խմելու ջուր կունենան, թե ոչ։ Նրանք նշում են, որ դիմում են «Վեոլիա»-ին՝ ասում են դա մեր խնդիրը չէ, դիմեք մարզպետարան, դիմում են մարզպետարան՝ ասում են դիմեք Վեդիի համայնքապետարան․ «Լրիվ անտեսված ենք այդ 3 կառույցների կողմից»։



Ֆոտոլրագրողի փոխանցմամբ՝ մեծահասակ տղամարդիկ ամեն օր 10 անգամից ավելի ավտոմեքենայով Արտաշատից կամ հարակից գյուղերից ջուր են բերում և բաժանում բնակիչներին։

1/2780
bottom of page