top of page

Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի

  • 17 hours ago
  • 1 min read


2026 թվականի մարտի 2-ից ի վեր Լիբանանին Իսրայելի հասցրած  հարվածների հետևանքով զոհվել է 4057 մարդ, հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ վիրավորները 12 000-ից ավելին են։

Միայն երեկ, ըստ լիբանանյան պաշտոնական աղբյուրների, 83 մարդ է մահացել, 141-ը՝ վիրավորվել։

Իսրայելն այսօր էլ հարվածներ է հասցրել Լիբանանին՝ չնայած այն հանգամանքին, որ իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին կրկին հրադադարի մասին էր հայտարարվել։


1/2755
bottom of page