Կհասկանանք՝ ինչից է, որ պետք է հրաժարվենք. Նիկոլ Փաշինյան
- 10 hours ago
- 1 min read

Ընտրություններից հետո մեկնարկել է կառավարության առաջին նիստը։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց գործադիրի անդամներին ընտրությունների առիթով։
«Մեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու առաքելության շարունակությունն է ու պետության վերելքը՝ այն տրամաբանությամբ, որ պետությունը մարդու, քաղաքացու անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը ապահովելու միջոց է ու պետք է գործենք այդ տրամաբանությամբ»,- ասաց նա։
Փաշինյանն ասաց, որ այս ընթացքում կփորձեն ոչ ֆորմալ քննարկումներ ունենալ կառավարության ու ապագա կառավարության անդամների հետ, որ անելիքները, ռազմավարությունները պլանավորեն։
«Պետք է հասկանանք՝ ինչն է, որ պետք է առավել ակտիվացնեք, ինչից է, որ պետք է հրաժարվենք ու որտեղ է, որ մեր արդյունքները մեզ բավարար չեն թվում ու պետք է այդտեղ ավելի մեծ ջանքեր գործադրենք»,- ընդգծեց նա։
Փաշինյանն ասաց, թե նոր փուլ է գալիս։




















